ՄԱՐՏԻ 31՝ ХХ–ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ՝ 1905-1907 ԹԹ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՆԱԽ ԲԱՔՎՈՒՄ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՅՈՒՍ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ: ԷԼ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԵՆ ԵՂԵԼ 1918 Թ. ԴԵՊՔԵՐԸ

Մարտի 31-ին նշվում է Ադրբեջանցիների ցեղասպանության օրը:
ХХ-րդ դարում ադրբեջանցիները բազմիցս ոչնչացման ու տեղահանման են ենթարկվել: Երկար տարիներ լռության են մատնվել ադրբեջանցիների ոչնչացման ու պատմական ադրբեջանական հողերի յուրացման փաստերը, իսկ այդ մասին բարձրաձայնողները ազգայնամոլ են որակվել և պատժվել իրավապահ մարմինների կողմից:
1998 թ. մարտի 26-ին նախագահ Հեյդար Ալիևը՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության» մասին հրամանագիր է ստորագրել: Այդ հրամանագիրը դարձավ հայերի` «Մեծ Հայաստան» ստեղծելու մտահղացմանը, նրանց կատարած գազանություններին իրավաքաղաքական գնահատական տվող առաջին փաստաթուղթը:
ХХ –րդ դարի սկզբներին՝ 1905-1907 թթ. ցեղասպանություն է իրականացվել նախ Բաքվում, այնուհետև Ադրբեջանի մյուս շրջաններում: Ադրբեջանցի հայտնի գրող Մ. Ս. Օրդուբադին իր «Արյունոտ տարիներ» գրքում, Միր Մովսում Նավվաբն իր «1905-1906 թվականների հայ-մահմեդական պատերազմը» գրքերում մանրամասն նկարագրում են այդ տարիներին իրագործված ադրբեջանցիների ցեղասպանությունը:
Էլ ավելի սարսափելի են եղել 1918 թ. դեպքերը: Ադրբեջանցիների նկատմամբ անասելի դաժանությամբ հաշվեհարդար են տեսել Բաքվում, Գուբայում, Շամախիում, Գյանջայում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Իրևանում և այլ վայրերում: Այդ ժամանակաշրջանում գազանաբար ոչնչացվել է մի քանի հարյուր հազար մարդ, ավերվել են հարյուրավոր գյուղեր: 1918 թ. մարտի վերջին, ապրիլի սկզբին հայ բոլշևիկների գլխավորությամբ ու ակտիվ մասնակցությամբ՝ Բաքվում ու մերձակա գյուղերում իրագործված սարսափելի կոտորածի արդյունքում սպանվել են ավելի քան 15 հազար անմեղ մարդիկ:
1919 և 1920 թթ. մարտի 31-ը Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում նշվել է որպես Սգո օր:


Читайте также

Оставить комментарий