ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ․ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Եվրոպական որոշ երկրներ, հանձինս Ֆրանսիայի, փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները, ասել է ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, Մևլութ Չավուշօղլուն։
Ըստ նրա՝ Ադրբեջանը անկեղծություն է ցուցաբերել խաղաղության հասնելու հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե «արտաքին ճնշում չլինի»։
«Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր դրական քայլ իր դրական ազդեցությունն է ունենալու Թուրքիայի և Հայաստանի միջև գործընթացում», - ասել է թուրք դիվանագետը։


Читайте также

Оставить комментарий