ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ԱՆԿԵՂԾ ՋԱՆՔԵՐԻՆ

Թուրքիան հույս ունի, որ ադրբեջանա-հայկական բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրման։
Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
Նիստում քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Թուրքիան կաջակցի կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, ինչը կնպաստի խաղաղությանը և տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի բարգավաճմանը»:


Читайте также

Оставить комментарий