ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է

«Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին առաջարկը չափազանց կարևոր է».
Այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Ղարաբաղում տարած հաղթանակից հետո, Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես դրական մեսիջներ են ուղարկում։
«Մասնավորապես, չափազանց կարևոր է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին առաջարկը։ Դա նաև վկայում է մեր երկրի և Ադրբեջանի մտադրությունների և վերաբերմունքի մասին»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։


Читайте также

Оставить комментарий