ՄԱԿ-Ի ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՏԱՐԱԾԵԼ Է ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՄԱԿ-ի քարտուղարությունը՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքի վերադարձի հայեցակարգը տարածել է որպես Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։
Ըստ Ազերթաջի՝ այս մասին հայտարարել է համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆիգարը։
Նա նշել է, որ վերադարձի հայեցակարգը, որն ընդգրկում է՝ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի, նրանց անհատական և հավաքական իրավունքների վերականգնման և պաշտպանության, այդ թվում՝ սեփականության իրավունքի, մշակութային-պատմական ժառանգությոան իրավունքների ապահովման հարցերը, տարածվել է ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով՝ (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, չինարեն, արաբերեն և իսպաներեն)՝ զինված հակամարտությունների կանխարգելման, խաղաղության կառուցման, փախստականների իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության արմատախիլ անելու, մարդու իրավունքների խթանման, ցեղասպանության, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխման վերաբերյալ՝ նշված մարմինների օրակարգի կետերի համաձայն:
Ուլվիա Զուլֆիգարը հավելել է, որ հայեցակարգի որպես պաշտոնական փաստաթղթի տարածումը ՄԱԿ-ում՝ է՛լ ավելի է նվազեցնում Հայաստանի կառավարության հնարավորությունը՝ խեղաթյուրելու Արևմտյան Ադրբեջանի մասին հարցը, խրախուսում է Հայաստանին բանակցություններ սկսել համայնքի հետ և այս հարի վերաբերյալ միջազգային գործընթաց է մեկնարկում։


Читайте также

Оставить комментарий