ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
![](/uploads/posts/2023-03/1677915870_obshina-za-620.jpg)
Ըստ Ազերթաջի՝ համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Այսօր Բեռլինում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում (DGAP) իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է խեղաթյուրել` Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց տներ վերադառնալուն հնարավորություն տալու կոչերը։ Նա փորձել է այս կոչերը ներկայացնել որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա ազդող մի բան։
Ցանկանում ենք հիշեցնել վարչապետին, որ էթնիկ զտումները հանցագործություն է մարդկության դեմ, և Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը նրանց օրինական իրավունքն է։
Ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովումը Հայաստանի պարտավորությունն է, որը բխում է՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից և բազմաթիվ այլ կարևոր միջազգային փաստաթղթերից։