ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԻՐԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՔԱՅԼ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱԴՐԵԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Ահաբեկիչը չեզոքացվել է դեսպանության աշխատակցի հերոսական ջանքերի շնորհիվ, ինչի արդյունքում կանխվել է դիվանագիտական ներկայացչության մյուս աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների դեմ հարձակումը», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ իրանցի իրավապահներին մեղադրելով անգործության մեջ՝ չնայած այն իրողությանը, որ ահաբեկչական հարձակումը բավական երկարատև է եղել։