ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ»Առանց ռազմական լուծման՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որևէ արդյունք չէր տա:
Այս մասին է հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը վիրավոր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:
«Ռազմի դաշտում տարած մեր հաղթանակները թույլ տվեցին մեզ հաղթել նաև բանակցային սեղանի շուրջ: Եթե մենք չհաղթեինք ռազմի դաշտում, չեմ կարծում, որ օկուպանտ երկիրը կազատեր մեր մյուս հողերը: Թշնամին փորձում էր հավերժ օկուպացման տակ պահել մեր հողերը: Մենք այս հաղթանակը տարանք մեր նահատակների կյանքի գնով, զինծառայողների խիզախության և պետական քաղաքականության հաշվին», - ասել է Իլհամ Ալիևը վիրավոր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:     
«Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանը փայլուն հաղթանակ տարավ», - ընդգծել է նախագահը:



Читайте также

Оставить комментарий