ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԿԱ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ» ԱՆՎԱՈՒՄՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

«Սիրելի հայրենակիցներ, ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանը, ռազմական սադրանք իրագործելով Ադրբեջանի դեմ, գնդակոծեց մեր մարտական դիրքերն ու բնակավայրերը»:
Այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է այսօր՝ սեպտեմբերի 27 -ի` Հիշատակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Պետության ղեկավարն ասել է, որ գնդակոծության արդյունքում առաջին ժամերին զոհվել են խաղաղ բնակիչներ և զինծառայողներ.
«Իմ հրամանով, ադրբեջանական բանակը, ի պատասխան այս արյունալի ոճրագործության՝ ձեռնարկեց լայնածավալ հակահարձակողական գործողություն և լիակատար հաղթանակ տարավ 44-օրյա Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»:
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց հետևում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ:
«Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվաումով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ հանգուցյալին, թող նրան հարություն տա իր տարածքում, իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, հասարակություն «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այս հարցը լուծված է: Սա ասում եմ ես՝ Ադրբեջանի նախագահը, Զինված ուժերի Գերագույն հրամանատարը: Բոլորը պետք է հաշվի նստեն այս խոսքերի հետ», - ասել է Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий