ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ՊԱՐՏՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԵՐՈՒԺԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՐՁԱԿԵԼՈՎ ՄԻՆԳԵՉևԻՐԻ ՀԷԿ-Ի ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանը փորձում էր ոչնչացնել Մինգեչևիրի ՀԷԿ-ը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչևիրրում նոր ջերմաէլեկտրակայանի շինարարության մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ։«Ռազմի դաշտում պարտվող Հայաստանը փորձում էր շարքից հանել Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ներուժի գլխավոր կենտրոնը՝ հեռահար հրթիռներ արձակելով Մինգեչևիրի ՀԷԿ-ի ուղղությամբ։ Այդ հրթիռներից շատերը ոչնչացվեցին ՀՕՊ ուժերի կողմից, որոշ հրթիռներ էլ պարզապես չկարողացան խոցել թիրախը», - հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ հենց 2020 թվականին պարզ դարձավ այն կարևոր դերակատարությունը, որ երկրի էներգետիկ համակարգում ունի Մինգեչաուրի էլեկտրակայանը։
Մինգեչևիրում կառուցվող ՋԷԿ-ը ամենահզորն է լինելու 1991 թվականից ի վեր երկրի տարածքում կառուցված բոլոր էլեկտրակայանների շարքում։
«1300 մեգավատտ հզորություն ունեցող ՋԷԿ-ը հնարավորություն կտա տարեկան շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ տնտեսել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

