Գրիգորի Տրոֆիմչուկ. «Բաքվի ու Երևանի համար առավել ընդունել է հանդիսանում Ղարաբաղի հարցով, օտարների համար փակ բանակցությունների երկկողմ ձևաչափը»

irevanaz.comԱնցյալ տարին հիշվում է, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացում ակտիվ տարիներից մեկը։ Մյուս կողմից, 2017 թվականը հիշվում է նաև, թե ինչպես է հասարակությունը դարձել նրա ականատեսը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ հատկապես Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման տարբեր տեսլականներ ունեն։ Այս բոլոր հարցերի մասին, ինչպես նաև, թե ինչ կարելի է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատմել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը։

— 2017 թ. անցել է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացի բարձր ակտիվությամբ։ Ինչպիսի՞ ակնկալիքներ կան 2018 թվականին։

— Բանակցությունների գործընթացի ակտիվությունը իրոք բավականին բարձր է, չնայած 2016 թ. ապրիլից հետո եղել է տարբեր: Օրինակ, նույն 2016 թվականին, տարվա վերջում այն եղել է որոշակի ցածր։Սակայն ինքըստինքյան ակտիվությունը զուտ տեխնիկական չափանիշ է, իսկ գործնական արդյունքը՝ զրոյական, եթե հաշվի չառնել այն, որ բանակցությունները առայժմ զսպում են բացահայտ պատերազմը և գործընթացի շատ մասնակիցների համար դա արդեն քիչ չէ։
Զրոն նրանում է, որ Ադրբեջանը ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում ոչ մի հող չի ստացել։ Այսինքն չեն հասել հատկապես այն նպատակին, որն իր առջև դրել էր Բաքուն՝ օգտագործելով բանակցությունները, քանզի ի տարբերություն Ռուսաստանի և Հայաստանի՝ նրա մոտ պատերազմ թույլ չտալու նպատակ չի եղել։

— 2018 թվականի շուրջ փորձագետների կարծիքները տարբերվում են, մի մասը համարում է, որ Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրությունների համար իրավիճակը կլինի հանգիստ, մյուսները համարում են, որ իրավիճակը կսրվի։ Դուք ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացումը։

— Ուկրաինայի հետ կապված՝ 2013-2014 թթ. սահմանին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ռազմավարական իրավիճակի խափանումից հետո, Ղարաբաղի թեման չի կարող որոշակիորեն հանդարտվել։ Հիշեցնեմ, որ երկար տարիների ընթացքում, առաջին անգամ հայ-ադրբեջանական շփման գծի վրա լուրջ լարվածություն տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, քանզի Ադրբեջանը փաստորեն հարց էր դրել. եթե Ռուսաստանը կարող է վերադարձնել Ղրիմը, ապա ինչու՞ Ադրբեջանը չի կարող վերադարձնել Ղարաբաղը։
Դրանից հետո ամեն ինչ խափանվեց։ Բացի դրանից գոյություն ունեն նաև այլ գործոններ, ինչպես աստիճանաբար հյուսիսի ուղղությամբ, դեպի Հարավային Կովկաս բարձրացող մերձավորարևելյան անկայունությունը։ Այդ դասավորության մեջ Ղարաբաղը առավել ևս չի կարող մի կողմ մնալ, իսկ ապագա տարածաշրջանային պատերազմների շրջանակներում նրա, որպես գործիքի դերը զգալիորեն աճում է։
Իրադարձությունների ընթացքը որոշող նշված գործոնների համեմատ՝ տարածաշրջանի այս կամ այն երկրում նախագահական ընտրությունները՝ դրանք ավելի շատ թույլ քաղաքական արկածներ են, որոնք տեղի են ունենում պարբերաբար։ Առավել ևս, որ Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում գլխավոր ընտրությունների ընթացքը գտնվում է նորմալ ռեժիմում, սահմանված շրջանակներում։ Բնական է, որևէ մեկը օգտվելու է դրանից, որպեսզի լրացուցիչ ապակայունացնել իրավիճակը, սակայն գլխավոր սպառնալիքը սկիզբ է առնում է այլ աղբյուրներից։


— 2017 թվականին հասարակությունը նկատել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսլականում ակնհայտ տարաձայնություններ, հատկապես խոսքը՝ «Լավրովի պլանի» և հակամարտության կարգավորման արևմտյան տեսլականի մասին է։ Պլաններից ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի համար առավել ընդունելի։

— Արտաքին նոր սպառնալիքների հաշվառմամբ՝ Բաքվի ու Երևանի համար առավել ընդունել է հանդիսանում Ղարաբաղի հարցով, օտարների համար փակ բանակցությունների երկկողմ ձևաչափը։ Նման ձևաչափը կստեղծի այդ թվում նաև կարևոր քաղաքական ինտրիգա։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լավրովի պլանին», ապա անձամբ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը հասկացրել է, որ նման հնչեղ անունով ոչ մի հատուկ պլան չկա։ Այլ կան ավելի վաղ ընդունված մի շարք փաստաթղթեր, որոնցից մեծ ցանկության դեպքում, ցանկացած պահի և ցանկացած հաջորդականությամբ կարելի է ցանկացած պլան կազմել։
Խոսելով Արևմուտքի դիրքորոշման մասին, կարևոր է հասկանալ մեկ հասարակ բան. երբեք և ոչ մի պայմաններում նա չի գնա Ադրբեջանին հողեր վերադարձնելուն։ Քանզի Ադրբեջանը չի պատկանում ԱՄՆ-ի մերձավոր գործընկերների նեղ շրջանակին, ինչպես օրինակ Գերմանիան, որի մասերը միավորվել են։ Եվ Ադրբեջանից, և Հայաստանից օտարացված Ղարաբաղը հանդիսանում է Արևմուտքի համար իրադարձությունների զարգացման առավել հարմար մոդել։
Դրանով հանդերձ, ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ավել վաղ ընդունված որոշումները պահպանելու անվանական կոչերը, միշտ կհնչեն այդ կողմից, ինչպես իրականում դա եղել է 1994 թվականից սկսած։ Դրանում ոչ մի նոր բան չկա։ Եվ այդ իմաստով Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները լիովին համընկնում են։ Տվյալ փուլում Ադրբեջանի և Հայաստանի համար իրադարձությունների զարգացման առավել ընդունելի տարբերակ է հանդիսանում՝ ոչ թե ղարաբաղյան նեղ, տարածաշրջանային, այլ մեծ պատերազմի բացակայությունը։ Հակառակ դեպքում այդ երկու երկրները կարող է չգոյատևեն դրա հետևանքով։ Վաղ թե ուշ Իրանը տեղից կշարժվի և այդ ժամանակ Ադրբեջանը իր վրա կզգա ղարաբաղյան պատերազմի և այդ, ավելի ծանրակշիռ պատերազմի միջև ողջ տարբերությունը։



Читайте также

Оставить комментарий