ԺՈՒՐԱՎԼՅՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌԽԶ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունը կարելի է լիովին կատարված համարել, հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։
Նրա խոսքով, խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխման գործում։
«Քաղաքացիական բնակչությանը օգնել են տարհանման, բուժվելու ժամանակ, ջուր ու սնունդ տրամադրել։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է Ժուրավլյովը։
Պատգամավորը նշել է որ խաղաղապահներ այլեւս պետք չեն, քանի որ Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան, և արդեն ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։


Читайте также

Оставить комментарий