Ալեքսեյ Ժուրավլյով. Շատ հայեր այսօր էլ կիսում են Գարեգին Նժդեհի գաղափարները

«Ես կարծում եմ, որ այսօր էլ շատ հայեր կիսում են Գարեգին Նժդեհի գաղափարները։ Ցավոք սրտի, այդ մարդու հուշարձանը կանգնած է նաև Երևանում, որտեղ ոչ ոք չի պլանավորում ապամոնտաժել այն։ Գարեգին Նժդեհը ճանաչվել է, որպես Հիտլերի կամակատար։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պատրաստ են խոնարհվել նրան։ Ինձ համար բավականին տարօրինակ երևույթ է դա»։
Այդ մասին հայտարարել է՝ ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության և Ռուսական համայնքների կոնգրեսի նախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ նացիստների կամակատար Գարեգին Նժդեհի Ղարաբաղում հուշարձանը ապամոնտաժվել է։
Պատգամավորը նշել է, որ հայկական իշխանությունների համար արևմտյան կուլտուրան, որի մեջ է մտնում նաև հիտլերյան Գերմանիայի նացիզմը՝ շատ կարևոր է. «Այժմ որոշ երկրների շարքում, այդ թվում նաև Հայաստանում, գոյություն ունեն այնպիսի ավանդույթներ, որոնք համապատասխանում են մշակույթի արևմտյան մոդելին։ Այդ պետություններում նացիզմի գաղափարը շատ ավելի կարևոր ու ընդունելի է։ Նրանք ամեն կերպ ձգտում են հաճոյանալ Արևմտյան Եվրոպային։ Նրանց համար, այն մարդիկ, ովքեր նպաստել են Խորհրդային Միության տարածք նացիստական Գերմանիայի գալուն՝ հերոսներ են։
Ժուրավլյովը հույս է հայտնել, որ Երևանում նույնպես կապամոնտաժվի հուշարձանը։
«Այն մարդկանց համար, ովքեր անցել են Հայրենական Մեծ Պատերազմի բովով, նրանց թոռների և որդիների համար վիրավորանք է դա։ Մենք դա հատկապես այդպես ենք ընկալում»,- եզրափակել է պատգամավորը։


Читайте также

Оставить комментарий