ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ BAYRAKTAR ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանում Bayraktar կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Առաջիկայում Ադրբեջանում Bayraktar կենտրոն կհիմնվի։ Այնտեղ կրթական և արտադրական գործունեություն կծավալվի»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այդ այցի շրջանակում Սելչուկ Բայրաքթարն իրեն նվիրել է ընկերության նոր արտադրանքի՝ Kızıl Elma-ի մակետը։ Այն ռեակտիվ, գերձայնային անօդաչու մարտական թռչող սարք է, որը կարողանում է թռիչքներ իրականացնել ցածր բարձրությունների վրա, ինչի շնորհիվ դժվար է հայտնաբերվում։ «Հուսով եմ, որ մոտ ապագայում Kızıl Elma-ն Ադրբեջանի երկնքում էլ կլինի»,- հայտարարել է Ալիևը։