ՏՈԿԱԵՎ. ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԲԱՔՎԻ ԵՎԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՕԳՏԻՆ

Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերին։
Այս մասին Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նրա խոսքով, Ղազախստանն ու Ադրբեջանը արդյունավետ համագործակցում են տարբեր բազմակողմ կառույցների շրջանակներում, համանման դիրքորոշումներ ունեն բազմաթիվ արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերում:
«Այս առումով ուզում եմ նշել, որ Ղազախստանն ավանդաբար հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դիվանագիտական կարգավորման օգտին, ինչպես նաև ողջունում է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման ջանքերը»,- ասել է Տոկաևը։


Читайте также

Оставить комментарий