ԹՈՒՐԱԼ ԳՅԱՆՋԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻՑ

«Այն փաստը, որ Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչները հրաժարվել են պաշտոնական Բաքվի հանդիպման առաջարկից և երկխոսությունից, խոսում է իրական իրավիճակի մասին»։
Այս մասին հայտնել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։
Պատգամավորն ասել է, որ հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մեկ գործընթաց է, իսկ ղարաբաղցիների հետ երկխոսությունը՝ մեկ այլ գործընթաց, ուղղություն, որպես մեր ներքին աշխատանք. «Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսությունը և նրանց վերաինտեգրման հարցերը մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի ներքին գործը։ Պաշտոնական Բաքուն, առաջարկելով հանդիպում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին, ևս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց տվեց, որ դա Ադրբեջանի ներքին գործն է և նա թույլ չի տա որևէ երկրի կամ կողմի՝ միջամտել իր ներքին գործերին։
Միևնույն ժամանակ, ցավոք, Ղարաբաղում առկա ագրեսիվ անջատողական տարրերը և նրանց աջակցող Հայաստանը, հայկական սփյուռքը դեռևս տարված են ռևանշիզմով։ Այս համատեքստում Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչների՝ երկխոսությունից հրաժարվելը հանդիսանում է Ադրբեջանի դեմ նախապատրաստված, ծրագրված սադրիչ արշավների նախանշանը: Պետք է սպասել հետագա սադրանքների: Որովհետև Ղարաբաղում դեռևս 10 հազարանոց հայկական անօրինական զինված կազմավորում կա, որը դուրս չի բերվել մեր տարածքներից։ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության դրույթները»։
Թուրալ Գյանջալիևը նշել է, որ, պաշտոնական Բաքվի կառուցողական առաջարկների նկատմամբ բացասական մոտեցումը պետք է դիտարկել որպես մեր երկրի դեմ ուղղված սադրանք. «Ղարաբաղի հայ բնակիչներն այլ ճանապարհ չունեն։ Նրանք պետք է վերաինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը։ Ղարաբաղի հայ բնակիչները պետք է մաքրվեն անջատողական տարրերից, պետք է հայտարարեն, որ կապված չեն ագրեսիվ, անջատողական ավազակախմբերի հետ»։


Читайте также

Оставить комментарий