Հայկական ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումները

irevanaz.comՀայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակ (Armenian Sekret Army for the Liberation of Armenia – ASALA) - միջազգային ահաբեկչական գործողություններ իրագործող, մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի հայկական ահաբեկչական կազմակերպություն:

Պաշտպանում է աշխարհի մի շարք երկրների ձախ ծայրահեղական եւ ազգային-ազատագրական շարժումները: Հիմնադրվել է 1975թ հունվարին Բեյրութում-Լիբանան: ASALA–ի մարտիկները առաջին ահաբեկչական գործողությունը կատարել են 1975թ հունվարին՝ պայթեցնելով Բեյրութում գտնվող Եկեղեցիների միջազգային խորհրդի շենքը: 1975 թվականից 1982 թվականը ASALA-ի ահաբեկիչները (ինչպես նաեւ ASALA -ի ղեկավարությամբ գործող “Օռլի”, “9 հունվարի”, “3 հոկտեմբերի” եւ մյուս խմբավորումները ) սպանություններ, պայթեցումներ եւ հարձակումներ են իրագործել: Կազմակերպությունը, հայկական հարցին ուշադրություն հրավիրելու նպատակով սկզբնապես թուրքական դիվանագետների վրա է հարձակումներ նախաձեռնել: Հետագայում մի շարք գործողություններ են ձեռնարկել արեւմտյան երկրների ներկայացուցիչների դեմ. հարձակում KLM, LUFTHANSA , TWA ավիաընկերության օֆիսի, ինչպես նաեւ ASALA-ի մարտիկներին կալանքի առած երկրների քաղաքացիների վրա: ASALA-ն մեծ հեղինակության է վայելում հայկական դիասպորի երիտասարդության շրջանում: 1981թ վերջին ASALA-ն 8 կետից բաղկացած քաղաքական ծրագիր է հրատարակում, որը իրենից ներկայացնում է ազգայնամոլների եւ մարքսիստների փոխզիջում:

ASALA-ի գործունեությունը մինչեւ 1982 թվականն է հաջող ընթացել, այն ժամանակ, երբ իրականացվել են սերտ կապեր նրան աջակցող կազմակերպությունների հետ: Իսրայելի Լիբանան ներխուժելը ASALA -ի հաջող գործունեությանը վերջ է տվել: Կազմակերպությունը ստիպված է եղել տեղափոխվել Սիրիա՝ բավականաչափ կորցնելով մարտական հզորությունը: 1983թ զանգվածային զոհեր բերող դիվերսիաների անցկացման թույլտվության հարցի պատճառով կազմակերպությունը պառակտվել է:

Վիճաբանության անմիջական պատճառը Փարիզի “Օռլի” օդանավակայանի գործողությունն է, որի հետեւանքով 7 հոգի է սպանվել: Նորից ստեղծված ASALA-ՌՄ-ը “կույր” ահաբեկչությունը դիտել է վնասակար հայ ազատագրական գործի համար: Պառակտումից հետո էլ ASALA -ն ներքին ընդհարումների է ենթարկվել, որի հետեւանքով նրա գործունեությունը նվազել է: Ենթադրվում է, որ կազմակերպության մարտիկները 1986թ Փարիզում մասնակցել են մի շարք պայթեցումների իրագործմանը՝ իրականացնելով համերաշխություն արաբական դիմադրության հետ եւ դրանով փորձ անել ստիպելու ֆրանսիական կառավարությանը բանտարկությունից ազատել Վարոյանին ու Կարապետյանին: Կազմակերպության շարքերում մի քանի հարյուր անդամներ կան: Սիրիայի օգնության շնորհիվ պաղեստինյան ՊԱԱՃ, ՊԱԱՃ-ՊԿ, ՕԱՆ կազմակերպությունների հետ հաստատուն կապեր ունի: ASALA-ի գործունեությունը միջազգային ուշադրությունը գրավել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կարգավիճակի հարցին:

Գործողությունների իրականացման շրջանը. Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Լիբանան, Թուրքիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Շվեցարիա, Իսպանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իրան, Հունգարիա:

Ահաբեկչության ժամանակագրությունը

Հունվար 1975թ - պայթեցվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ղեկավար կայանը:

Պատճառաբանում. օգնություն լիբանանահայերին երրորդ երկրներ տարագրվելու:

Հոկտեմբեր 1975թ Ավստրիայում Թուրքիայի դեսպանի սպանությունը: (Այդ գործողությունում իր մասնակցության մասին հայտարարել է АРА-ն նույնպես)

Հոկտեմբեր 1975թ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի սպանությունը:

Փետրվար 1976թ Բեյրութում Թուրքիայի դեսպանության քարտուղարի սպանությունը:

Հոկտեմբեր 1976թ Ստամբուլում պայթեցումներ, որի հետեւանքով սպանվել է մեկ մարդ:

Նոյեմբեր 1979թ հարձակում TWA-ի Մադրիդի օֆիսի վրա:

Դեկտեմբեր 1979թ պայթեցում Թուրքիայի ավիաընկերության Լոնդոնի օֆիսում:

Դեկտեմբեր 1979թ Փարիզում Թուրքիայի ատտաշեի սպանությունը:

Հուլիս 1980թ Ժնեւում թուրքական դիվանագետների սպանությունը:

Հոկտեմբեր 1980թ պայթեցում ALITALIA-ի Մադրիդի օֆիսում:

Նոյեմբեր 1980թ պայթեցում SWISSAIR-ի Մադրիդի օֆիսում:

Սեպտեմբեր 1981թ Փարիզում Թուրքիայի դեսպանության բռնագրավումը: Ահաբեկիչները 15 ժամ պահել են 51 պատանդներին:

Սեպտեմբեր 1981թ “Վան” գործողությունը- Լիբենանում Թուրքիայի դեսպանության բռնագրավումը:

Հունիս 1982թ պայթեցման փորձ Լոս-Անջելեսի օդանավակայանում:

Հունիս 1983թ պայթեցում Փարիզի “Օռլի” օդանավակայանում:

Մարտ 1984թ Թեհրանում Թուրքիայի դեսպանության վրա հարձակում:

Հունվար-մայիս 1986թ Լիբանանում 5 մասից բաղկացած գործողություններ (գողացվել է 1 մարդ, սպանվել 9 եւ այլ վնասներ): Ձեռնարկվել են գործողություններ “Դաշնակցութան” դեմ:

Հոկտեմբեր 1987թ հարձակում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանության վրա:

Դեկտեմբեր 1991թ հարձակում Հունգարիայում Թուրքիայի դեսպանի վրա:

ASALA-ի մարտիկները հայկական անօրինական զինված խմբավորումների կազմում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջը ստեղծված ընդհարմանը: ASALA-ի Լեռնային Ղարաբաղում մարտնչած առավել հայտնի ահաբեկիչները Վարուժան Կարապետյանը, Վազգեն Սիսլյանը, Ռոբերտ Մինասյանը, Դավթյանը եւ Մոնտե Մելքոնյանն են եղել: Վերջինս սպանվել է 1993թ Խանքենդիի շուրջը տարվող կռիվներում եւ հուղարկավորվել Երեւանում:

Հայաստանի կառավարությունը նրան Հայաստանի ազգային հերոս է հռչակել, նրա անունով է կոչվել պաշտպանության նախարարության դիվերսիոն կենտրոններից մեկը: Համաձայն որոշ տեղեկությունների ASALA-ի գործունեությունը դադարեցվել է 1990-ական թվականներին, իսկ նրա անդամները ներգրավվել են աշխարհում գործող հայկական զանազան ազգայնամոլական կառուցվանքները: Տեղեկացվել է նաեւ, որ ASALA -ի մի շարք անդամները փոխելով կազմակերպության անունը, գործել են ահաբեկչական հոսանքի նորաստեղծ միավորումներում:

Նմանօրինակ ահաբեկչական կառուցվանքների թվում այսպես կոչված “Վրեժ” խմբավորումն է հայտնի եղել, որը գործել է Ռուսաստանի հանրապետության Հյուսիսային Կովկասի եւ Ռոստովի մարզի տարածքներում՝ կատարելով ահաբեկչական գործողություններ Ադրբեջան մեկնող գնացքներում: Համաձայն որոշ տվյալների, այդ խումբը կապված է եղել հայկական եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ:

Հայկական ցեղասպանության արդարադատության մարտիկներ (Justice Commandos of the Armenian Genocide- JCAG)-հայկական ահաբեկչական կազմակերպությունն ստեղծվել է 1975թ Բեյրութում-Լիբանան, նպատակը-ստեղծել հայկական անկախ պետություն իր մեջ ընդգրկելով Արեւելյան Թուրքիայի տարածքները: Մյուս աղբյուրների համաձայն այն ստեղծվել է 1893թ Լոս-Անջելեսում-ԱՄՆ, տպագիր օրգան-“Երեւան” լրագիրը: Հայկական մյուս խոշոր ահաբեկչական խնբավորումից՝ Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակից (ASALA) տարբերվում է երկու հիմնական գործոններով: Նախ իր գաղափարախոսությամբ JCAG-ը ավելի շատ ազգայնամոլական խմբավորում է, քան մարքսիստ-լենինյան: Դրանից բացի JCAG-ը ավելի շատ հայ հասարակությանն է ապավինում, քան Թուրքիայի հետ ընդհարվող պետությանը:

Երկրորդ - JCAG-ի արեւմտյան ազգայնամոլներ լինող անդամները գնահատում են արեւմուտքի եւ համաշխարհային հանրության կարծիքը եւ իրենց գործունեության նեգատիվ տարփողումից խուսափելու նպատակով խույս են տալիս ոչ թուրք լինող անձանց վնաս հասցնելուց: Չնայած դրան, JCAG-ի անդամները հարձակվել են ԱՄՆ-ում ապրող թուրքերի վրա, դրանով իսկ ստիպել, որպեսզի այդ կազմակերպության անդամները աշխարհի իրավակարգին սպառնացող վտանգավոր ահաբեկիչների շարքին դասվեն: JCAG-ի 1975-1983 թ 29 լուրջ գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց գործունեության 52 տոկոսը կազմում է թուրք դիվանագետների սպանությունը, որոնցից երկուսը ԱՄՆ-ում, իսկ մեկը Կանադայում են սպանվել: Նրանց գործունեության 45 տոկոսը հանդիսանում է թուրքական դիվանիգատական, տուրիստական եւ առեւտրական ձեռնարկությունների պայթեցումն ու հրկիզումը, մնացած 30 տոկոսը կազմում է թուրքերի նկատմամբ չկատարված սպառնալիքը: ԱՄՆ-ում JCAG-ի ահաբեկչական գործողությունները առանձնապես ակտիվ են իրականացվել 1982թ հունվարից մինջեւ մայիս ամիսներին:

1982թ հունվարի 29-ին տուն գնալու ճանապարհին սպանվել է Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանը:

1982թ մարտի 22-ին Բոստոնում պայթեցվել է Օրխան Գյունդուզի օֆիսը, իսկ ինքը սպանվել է նույն թվականի մայիսի 4-ին:

Գաղտնապահության նպատակով 1982 թ հոկտեմբերին պայթեցվել է նրա բնակարանը: Այդ ժամանակից ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ արտասահմանում JCAG-ի մասին ոչինչ հայտնի չէ:

Դրա հետ մեկտեղ, եղած տվյալների համաձայն խումբը սկսել է հանդես գալ Հայկական հեղափոխական բանակ

(Armenian Revolutionary Army- ARA) անունով:

Հայկական հեղափոխական բանակ (Armenian Revolutionary Army - ARA) – կազմավորվել է JCAG-ից եւ ASALA-ից հեռացած տարրերից: Եղած տվյալների համաձայն կազմակերպության ղեկավար կայանը Փարիզում է գտնվել: Կազմակերպության մասին առաջին անգամ հիշատակվել է, երբ նա հանձն է առել 1983թ հուլիսին Բրյուսելում թուրքական դիվանագետի սպանությունը: Նշված ժամանակից մինչեւ 1985թ կազմակերպությունը իր վրա է վերցրել պատասխանատվությունը ահաբեկչական գործողությունների, որի ընթացքում զոհվել են Թուրքիայի 4 քաղաքացիներ, 1 պորտուգալացի եւ 1 կանադացի: Նշվում է, որ APA-ն ASALA-ի եւ ARՓ “Դաշնակցության” հետ լուրջ գաղափարական տարաձայնություններ ունի:

Հայկական ազատագրական գաղտնի կազմակերպություն “GEKO” (Secret Armenian Liberation Organization “ GEKO” )- հիմնադրվել է 1975թ Բեյրութում: Վերահսկվել է Սիրիայի հայերի կողմից: “GEKO”-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել են մոտ 19 թուրքական դիվանագետներ:

Հայկական ազատագրական ճակատ (Armenian Liberation Front- ALF) - ստեղծվել է 1975թ, որպես ASALA-ի մասնաճյուղ: Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում, հետագայում էլ ԼՂ-ում ահաբեկչական գործողությունների կատարման համար մարտիկների պատրաստմանը:

Հայկական միություն (Armenian Unity- AU) - հիմնադրվել է 1988թ Մոսկվայում Վազգեն Սիսլիյանի կողմից: Կազմակերպությունը սերտորեն կապված է ASALA-ի հետ եւ հանդիսանում է վերջինիս պաշտպանակ կառուցվածքներից մեկը: AU-ն նմանապես զբաղվում է ASALA-ի մարտական գործողությունների ֆինանսական ապահովման հարցերով, վարձու զինվորների հավաքագրմամբ եւ զինելով: (մասնավորապես ԼՂ-ում մարտական գործողություններին մասնակցելու համար):

Հայկական ազատագրական շարժում (Armenian Liberation Movement – ALM)-ստեղծվել է Ֆրանսիայում 1991թ: Ղեկավար կայանը գտնվում է Երեւանում: Բոլոր գործողությունները կատարում է ASALA –ի հետ համաձայնեցված:

“Հունիսի 9-ը” խումբ (9 June Group) - ստեղծվել է 1991թ: Գործում է Շվեցարիայում: Խմբի նպատակը՝ կոնկրետ պետություններին ահաբեկչական ճնշման միջոցով ձերբակալված եւ դատապարտված հայ ահաբեկիչներին ազատելն է:

Հայկական դիմադրության կազմակերպություն (Armenian Resistance Organization-ARO) - ստեղծվել է 1997թ Փարիզում: Սոցիալիստական գաղափարախոսական հակում ունի:

“Ազատության վագրեր” կազմակերպություն (Freedom Tigers) - ստեղծվել է 1991թ: Հիմնական նպատակն է եղել ԼՂ-ում մարտական գործողություններին մասնակցելը:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Այս բոլոր կազմակերպություններն օդ ու ջրի պես պետք են մեր ժողովրդին