Հարությունյան Դավիթ Էդոնիսի - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ

irevanaz.comՀայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը վերջին 10 տարիների ընթացքում ձեւավորել է քրեաօլիգարխիկ պետության իրավական համակարգը: Քոչարյանի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից է: Հարությունյանը ապահովել է Քոչարյանի բոլոր գործարքների եւ անօրինական սեփականաշնորհումների իրավական հիմքը` սկսած «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումից: Նրա եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը «Հարությունյան եղբայրներ» իրավաբանական գրասենյակն է: Վերցնելով մեծ հոնորարներ` գրասենյակը հաճախորդի համար դատարանում ապահովում է ուզածդ վճիռը: Հենց այս ընկերությունն է դատարանում շահել 1 միլիոն դոլար հունական ՕՏԵ ընկերությունից («ԱրմենՏել»-ի նախկին սեփականատերը): Սա քողարկված կաշառք էր, որը ՕՏԵ-ն տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս ՕՏԵ-ի դեմ հայց չնախաձեռնի Լոնդոնի արբիտրաժում: Իր եղբոր հետ Հարությունյանը հանդիսանում է «Կորնետ» ընկերության սեփականատերը: Հենց նա է դատարաններում կազմակերպել Երեւանի կենտրոնում գտնվող բազմաթիվ տների սեփականատերերի դատական հայցերի արգելափակումը, որոնք ընդդիմանում էին Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի էլիտար շինարարությանը: Նրա շնորհիվ ապահովվեց այդ շինարարության եւ բնիկ երեւանցիներին Երեւանի կենտրոնից վտարելու իրավական դաշտը: Վտարվածները ստացան չնչին գումարներ, իսկ փոխարենը, նրան պատկանող շինկազմակերպությունը ստացավ էլիտար շինարարությանը մասնակցելու իրավունք: Նշվում է նաեւ, որ Հարությունյանը սեփական բնակարան ունի Նյու Յորքի կենտրոնում:  

Նա ծնվել է մայիսի 3-ին 1963 թվականին, Երեւան քաղաքում: Դպրոցն ավարտել է 1975թ, 12 տարեկան հասակում-էքստեռն (դրսեկ կարքով): Նույն թվականին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որն ավարտել է 1980 թվականին՝ հաշվողական տեխնիկայի ինժեների մասնագիտությամբ:

Դ.Հարությունյանը 1995թ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, եղել է “բարեփոխումներ” խմբի անդամ:

1995-1997թ.թ եղել է խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997թվականից մինջեւ 1998 թվականը եղել է հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը:

1998 – 2007 թ.թ վարել է Հայկական հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնը:

2007թ գարնանը նորից ՀՀԿ ցուցակով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

2012-2014 թթ.- Ազգային ժողովի պատգամավոր, (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ) ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2014 թ. ապրիլի 18-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
2017թ. մայիսի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Ուշագրավ է այն, որ Դ.Հարությունյանը, Լ.Տեր-Պետրոսյանից հետո կազմավորված բոլոր կառավարությունների ժամանակ պահպանել է իր պաշտոնը:

Դավիթ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի ամենամոտ զինակիցներից մեկն է: Պետք է նշել, որ Ռ.Քոչարյանը փաստորեն Երեւանում իր քաղաքական գործունեության առաջին իսկ օրերից, մայրաքաղաքում “վունդերքինդ” անվանվող Դ.Հարությունյանին մերձեցրել է իրեն եւ բնակչության կողմից իր հեղինակությունը պահպանելու նպատակով նրա կողմից օգտագործվել են Դ.Հարությունյանի մտավոր կարողությունները, նրա սոցիալական կարգավիճակը, քաղաքային ծագումը եւ քաղաքաբնակիչների շրջանում ունեցած հարգանքը:

2003թ նախագահական ընտրությունների ժամանակ Դ.Հարությունյանը եղել է Ռ.Քոչարյանի նախընտրական կամպանիայի գլխավոր գաղափարախոսներից եւ կազմակերպիչներից մեկը:

Նա չունի բավականաչափ քաղաքական փորձ, կառավարող կլաններից ոչ մեկի կողմից չունի միաձայն աջակցություն, իրեն հավատարիմ քաղաքական կուսակցություն, ինչպես նաեւ իշխող խմբավորումների եւ ընդդիմադիր ուժերի կողմից ուժեղ քաղաքական դաշնակիցներ: Մինչդեռ նախկին արդարադատության նախարարը այս կամ այն խմբավորման համար կարող է ուժեղ դաշնակից դառնալ, հանդես գալ նրա օգտին:

Այս ամենից բացի ուժեղանում է Ռ.Քոչարյանի մյուս համախոհների, առաջին հերթին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ճնշումը Դ.Հարությունյանի հանդեպ: Դ.Հարությունյանի եւ Ա.Հովսեփյանի միջեւ եղած դիմակայությունը գնալով սրվում էր: Այսպես երկու կողմերն էլ ցանկանում եին իրենց հսկողության տակ առնել կառավարության կողմից 2003-2004թ.թ սկսված կաշառակերության դեմ մղվող կամպանիան: Այսպես օրինակ արդարադատության նախարարությունը բացահայտել էր տիպօրինակին չհամապատասխանող սրճի մենաշնորհային ներմուծման փաստեր: Այդ բիզնեսով զբաղվող կոմերցիոն կազմակերպության գործունեությունը դադարեցվել էր: Համաձայն որոշ տեղեկությունների նշված կազմակերպության վերահսկողությունը իրականացվել է Ա.Հովսեփյանի կողմից:

Իր հերթին գերագույն դատախազությունը մեղադրել է արդարադատության նախարարությունը հանցագործության հետաքննությանը արգելակելու համար: Համաժողովի վերահսկիչ պալատը եւս հանդես էր եկել Դ. Հարությունյանի դեմ՝“դատա-իրավական բարենորոգումների ոլորտի եւ այդ պրոցեսի համար տրամադրված դրամական միջոցների ծախսման չարաշահումների” հարցով: Պետք է նշել, որ վերահսկիչ պալատի ղեկավար Գագիկ Ոսկանյանը եղել է Ա.Հովսեփյանի դրածոն:

Դ.Հարությունյանի դաշնակիցներից մեկը հանդիսանում է համաժողովի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս, հաշվի առնելով, որ նրանք երկուսն էլ հանդիսանում են “քաղաքային մտավորականության ներկայացուցիչներ”, աշխատում է արդարադատության նախարարի հետ հաստատել դաշնակցային հարաբերություններ:

Դ.Հարությունյանը հիվանդագին է ընդունում հրապարակային քննադատությունը: Նախկին արդարադատության նախարարի հակառակորդները հաճախ այս հանգամանքը օգտագործում Էին նրա դեմ:



Читайте также

Оставить комментарий