ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՄԶԿԻԹՆԵՐ ՔԱՆԴՈՂ ՈՒ ՊՂԾՈՂ ԵՐԿԻՐ՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՐԱՆՑ ԳՐԿԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ

«Միևնույն ժամանակ մենք պետք է բացահայտեինք Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ցավոք, Հայաստանի կողմից վերահսկվող միջազգային լրատվական ռեսուրսները, ծախված քաղաքական գործիչները, նրանց օտարերկրյա հովանավորները, հայկական լոբբին կարծիք են ձևավորել, որ իբր Ադրբեջանը ագրեսոր է»։
Այս մասին Շուշայում զինծառայողների առջև ունեցած ելույթում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, պատերազմի 44 օրերի ընթացքում միջազգային մոտեցումը դրական է եղել. «Ճիշտ է, որոշ հայամետ երկրներ և Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրներ փորձեցին քաղաքական որոշ քայլեր ձեռնարկել մեր դեմ։ Բայց ոչ մի արդյունք չտվեցին։ Որովհետև այս տարիների ընթացքում մենք ստացել ենք միջազգային հզոր աջակցություն։ Մեզ ընտրեցին Չմիավորման շարժման նախագահ: Մեր նախագահությունը հաստատվեց միաձայն որոշմամբ։ Միաձայն որոշմամբ մեր նախագահությունը երկարաձգվեց ևս մեկ տարով։ Սա միջազգային կազմակերպություն է, որը միավորում է համաշխարհային հանրության մեծ մասը։ Այս ինստիտուտին անդամակցում է 120 երկիր։ Մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել մահմեդական երկրների հետ և կարողացել ենք նրանց բացատրել, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլև ողջ մահմեդական աշխարհի դեմ։ Ով քանդում է մզկիթները, չի կարող լինել մուսուլմանական երկրների բարեկամը: Չէ որ մահմեդական երկրների ղեկավարները չեն կարող գրկախառնվել մզկիթ քանդողների հետ: Չի կարելի նրանց գրկել և համբուրել: Սա երեսպաշտություն է, սա դավաճանություն է։ Սա այլ անուն չունի։ Այդ իսկ պատճառով մենք մեկուսացրինք Հայաստանը մահմեդական աշխարհի հիմնական սյուներից։
Ճիշտ է, մեզ չհաջողվեց լիովին մեկուսացնել նրան, դա այլ պատճառներ էլ ունի՝ երեսպաշտություն, որի մասին ես խոսեցի։ Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանը մահմեդական աշխարհում ճանաչվեց որպես մզկիթներ քանդող ու պղծող երկիր, և դա մենք արեցինք»։


Читайте также

Оставить комментарий