ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՍԱԿՈՆՖԵՐԱՆՍ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուլել Մակրոնը փետրվարի 4-ին տեսակոնֆերանս է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հանդիպումը ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած չորս առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։
Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий