ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ Ի ՇԱՀ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների միջև կապերի հաստատմանը։
Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշը այսօր Ստամբուլում «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդագովի հետ հրավիրված համատեղ ասուլիսում։
«Մենք ցանկանում ենք, որ Հայրենական պատերազմից հետո ստորագրված պայմանագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը պետք է գործի հայ ժողովրդի շահերին համապատասխան, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե գործի հայկական լոբբիի հրահանգով։ Որովհետև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայկական լոբբին ունի իր շահերը, բայց իրականությունն այլ պայմաններ է թելադրում Հայաստանին»,- ընդգծեց նա։


Читайте также

Оставить комментарий