ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՐԱՐ ԿԿԱՊԻ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Ղարաբաղյան պատերազմից հետ տարածաշրջանային հաղորդակցության միջոցների և ենթակառուցվածքների զարգացման համար նոր հեռանկարներ են բացվել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Ստամբուլում Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին:
«Զանգեզուրի միջանցի բացումը մեծ հնարավորություններ կբերի ողջ տարածաշրջանի համար: Հուսով եմ, որ Հայաստանը ի վերջո կգիտակցի, որ օկուպացիոն քաղաքականությունից ինքն է տուժում, և շուտով կհրաժարվի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից: Հակառակ պարագայում շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն:
Զանգեզուրի միջանցքը իրար կկապի թյուրքական աշխարհը և մեզ դուրս կբերի դեպի Եվրոպա», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը հիշատակել է 2009 թվականին կառույցի հիմնադրման առիթով գումարված Նախիջանի համաժողովում իր ելույթը, որի ժամանակ ասել էր, թե «1920 թվականին սովետական իշխանությունները մասնատեցին Ադրբեջանը՝ Զանգեզուրի մի մասը տալով Հայաստանին»: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հիմա տարածաշրջանային մեծ նախագծեր են մշակվել, որոնք կրկին կմիավորեն թյուրքական աշխարհը։
Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախսստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի անդամակցությամբ Թյուրքալեզու երկրների խորհուրդը, որն այսուհետ կոչվելու է Թյուրքական պետությունների կազմակերպություն, հիմնադրվել է 2009 թվականին Նախիջևանի համաձայնագրով: Կազմակերպությունը արդեն գրասենյակ ունի Ստամբուլի Սուլթանահմեդի հրապարակի մերձակայքում, որն նոյեմբերի 12-ին բացվեց նախագահ Էրդողանի գլխավորությամբ: Աեդ օրը ստորագրվեց նաև կառույցի տեսլականն ու ապագա քայլերը ուրվագծող «Թյուրքական աշխարհ 2040» փաստաթուղթը:


Читайте также

Оставить комментарий