Էլմար Մամեդյարով. «Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ ռազմական ագրեսիայի և ուժի գործադրման ճանապարհով ձեռք բերված ստատուս-քվոն լուրջ սխալ է հանդիսանում»

irevanaz.comԱդրեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը համարում է, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է Հայաստանին՝ Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու կոչ անեն:
«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի պատրաստմանը, որը աջակցվել է և որին կոչ են արել Փարիզի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Օլանդը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները: Մենք բոլորս պետք է կոչ անենք Հայաստանին՝ լրջորեն վերաբերել այդ կարևոր նախաձեռնությանը»,- Բազելում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 21-րդ նիստում հայտարարել է Է. Մամեդյարովը:
Ինչպես ընդգծել է նախարարը, Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ ռազմական ագրեսիայի և ուժի գործադրման ճանապարհով ձեռք բերված ստատուս-քվոն լուրջ սխալ  է հանդիսանում:
«Ադրբեջանի տարածքների օկուպացիան և էթնիկական մաքրազտումը չի հանդիսանում կարգավորման ճանապարհ, և երբեք Հայաստանին չի բերի ցանկալի քաղաքական  շահաբաժիններ»,- ասել է Է. Մամեդյարովը:
Նա նշել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը էական քայլ կլինի վստահության հասնելու համար և լիովին կփոխի խաղաղ գործընթացի ընթացքը, ինչպես նաև բազմակողմանի ու  ամուր հնարավորություններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման համար:
«Ադրբեջանը բազմիցս հայտարաել է և ես մեկ անգամ ևս կրկնում եմ, որ կայունությունը խախտող հիմնական գործոնը հանդիսանում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում  Հայաստանի զինված ուժերի ներկայությունը, ինչը  ցանկացած պահին կարող է բերել լարվածության պոտենցիալով անսպասելի հետևանքների»,- ընդգծել է Է. Մամեդյարովը:



Читайте также

Оставить комментарий