ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՈՒՇԱՅՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵԼՉՈՒԿ ԲԱՅՐԱՔԹԱՐՕՂԼՈՒԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուին:
Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն մեկնարկել է խաղաղության շրջանը։ Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների եղբայրությունն ու ռազմավարական դաշինքը շարունակում է զարգանալ՝ այդ թվում ռազմական ոլորտում։
Ըստ պաշտոնական գրության՝ Իլհամ Ալիևը հավելել է՝ չկան այլ երկրներ, որոնք այնքան մոտ կլինեն, որքան Ադրբեջանն ու Թուրքիան և որ այդ միությունը մեծ կարևորություն ունի համաշխարհային ասպարեզում։


Читайте также

Оставить комментарий