​ՄԵՆՔ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՀՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՍՈԲՀԱՆԻ

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին հարաբերությունների նորմալացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Դուք հարևաններ եք, և հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա ձեզ հայտնի է մեր դիրքորոշումը․ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից», - նշել է նա։ Սոբհանին անդրադառնալով Հայաստանի հարաբերություններին այլ երկրների հետ ասել է․ «ՀՀ իշխանությունները հավաստիացրել են իրանական կողմին, որ այլ երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացումը տեղի չի ունենում ի վնաս Երևանի և Թեհրանի հարաբերությունների։ Թեհրանում վստահում են հայ բարեկամներին»։


Читайте также

Оставить комментарий