ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՄԷ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը աջակցում է ԱՄԷ-ում անցկացված ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի ուղիղ բանակցություններին։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, անշուշտ, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», - ընդգծել է նա։

