Իլհամ Ալիև. «Ադրբեջանը տոլերանտ երկիր է»

irevanaz.comԻլհամ Ալիևը կոչ է արել ՄԱԿ-ի շրջանակներում համաձայնեցված ու համակարգված մոտեցում մշակել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար, որի համար բարենպաստ հող են ստեղծում հակամարտությունները:
«Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահանջում են պետությունների միջև միջազգային սերտ համագործակցություն, այդ թվում՝ Միացյալ Ազգերի կողմից ավելի համակարգված ու համաձայնեցված մոտեցման ստեղծման միջոցով», - ասել է Իլհամ Ալիևը ուրբաթ օրը ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում։
Այդ թեման՝ միջազգային նշանակություն ունեցող այլ թեմաների հետ մեկտեղ, մայիսին կլինեն Անվտանգության խորհրդի աշխատանքի առաջնահերթությունները:
Նախագահի խոսքով, պետությունների միջև չկարգավորված հակամարտությունները, միջազգային ռազմական օկուպացիան, ագրեսիվ անջատողականությունը նպաստում են ահաբեկչության տարածմանը։
«Միջազգային հանրությունը պետք է դյուրացնի հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու ակզբունքների հիման վրա, որոնք հարգում են պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը, ինչպես նաև օգնել պետություններին՝ վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից շարունակվող ադրբեջանական տարածքների օկուպացիան նրան հնարավորություն է տալիս հակամարտության գոտում ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչը հանգեցնում է խաղաղ մարդկային զոհերի։
Ադրբեջանը՝ որպես միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի անդամ, չի ընդունում ահաբեկչության որևէ դրսևորում, ընդգծել է նախագահը. «Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ հարցում միջազգային ջանքերին աջակցելու համար»,- ասել է նա։
Իլհամ Ալիևը համարում է, որ չնայած միջազգային հանրության զգալի ջանքերին, անհրաժեշտ են էլ ավելի կանխամտածված ու արդյունավետ միջոցներ այդ միջազգային չարիքի դեմ պայքարի համար։
Սակայն ահաբեկչության դեմ պայքարը չպետք է հանգեցնի որևէ կոնկրետ կրոնի, կամ մշակույթի դեմ պայքարի, նշել է նախագահը։
Ադրբեջանում խաղաղ գոյատևում են տարբեր կրոնների և մշակույթների ներկայացուցիչները, նշել է նախագահը:
«Ադրբեջանը տոլերանտ երկիր է, և մենք գնահատում ենք մեր անցյալի ժառանգությունը՝ փորձելով բարեկամության ու գործընկերության մթնոլորտ ստեղծել բոլոր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների միջև»,- ասել է նա:



Читайте также

Оставить комментарий