ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՎԿԱՅՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՎԵՐԺ ՏԵՎԵԼ, ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գումարված Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին դիմել է ուղերձով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին:
«Պատմական փորձը վկայում է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել, Բաքվի և Երևանի միջև միջազգային իրավունքի և արդարության հիմքի վրա խաղաղության և անվտանգության հաստատումը դարաշրջանի և ժամանակի պահանջ է», - ասվում է Ալիևի «Խաղաղություն և անվտանգություն. կուսակցությունների դերը» թեմայով ուղերձում:
«Ներկայիս ժամանակաշրջանում, երբ «միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումների պայմաններում ձևավորվում է նոր աշխարհակարգ, քաղաքական կուսակցությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները և տարբեր մակարդակներում իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները»,- հայտարարել է Ալիևը:


Читайте также

Оставить комментарий