«Օկուպանտին օկուպացիայի զոհին հավասարեցնելու պրակտիկան ձգձգում է ղարաբաղյան հակամարտության լուծումը»

irevanaz.comԲաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է միջազգային նորմերի հիման վրա լուծում պահանջող գլխավոր մարտահրավեր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «The Business Year» հրատարակությանը տված հարցազրույցում։
«Մենք ավելի քան 20 տարի տառապում ենք հայկական օկուպացիայից։ Ցավոք այսօր աշխարհում գոյություն ունեցող երկակի չափանիշները, երբեմն օկուպանտին օկուպացիայի զոհին հավասարացնելը ձգձում են հակամարտության լուծումը»,- ասել է նախագահը։
«Համարում եմ, որ հետխորհրդային տարածությունում հակամարտությունները և ընդհանրապես աշխարհում բոլոր հակամարտությունները պետք է քննարկվեն միջազգային իրավունքի նորմերի միևնույն պրիզմայով, դրանց լուծման նկատմամբ պետք է կիրառվեն նույն մոտեցումները։ Որովհետև, եթե որևէ հակամարտությունը չի լուծվում, կամ սառեցվում է, ապա դա հող է ստեղծում մյուս հակամարտությունների համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
«Մի կողմից խտրականության, արմատականության, ատելության, փոխադարձ մեղադրանքների համար պայմաններ ստեղծող միտումները, իսկ մյուս կողմից կա դեպի համերաշխություն ու համագործակցություն տանող ճանապարհ»,- ասել է պետության ղեկավարը։
Նախագահի խոսքով, զարգացման, համագործակցության և ինտեգրման ադրբեջանական մոդելը կարող է հուսալի հիմք ստեղծել քաղաքական և տնտեսական գործընթացների կանխատեսման, ընդհանուր շահերի ապահովման համար։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը անցկացվում է որոշված ռազմավարության հիման վրա։
«Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք մտածված արտաքին քաղաքական ուղին։ Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների և ազգային շահերի ապահովումը, երկկողմ ու բազմակողմ կապերի զարգացումը, միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը, ողջ տարածաշրջանի ու Եվրոպայի համար կարևորագույն նշանակություն ունեցող խոշոր անդրազգային էներգետիկ նախագծերի շարունակումը և մյուս կարևոր հարցերը հետագայում ևս գտնվելու են ուշադրության կենտրոնում»,- ասել է Իլհամ Ալիևը։



Читайте также

Оставить комментарий