ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ

Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը հերքեց Ղարաբաղի շուրջ Ադրբեջանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները, որոնք վերաբէրում են շրջափակմանը, մարդասիրական աղետին։
«Ադրբեջանն ինտենսիվորեն աշխատում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ և ԿԽՄԿ-ի հետ իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը։ Միայն մեկ բացատրություն դա կաորղ է ունենալ՝ Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել»,- նշեց նա։
Ըստ Յաշար Ալիևի՝ Հայաստանն է խոչընդոտում Լաչինի միջանցքով տեղաշարժը, քաղաքականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և կանխելով տեղի էթնիկ հայ բնակիչների ինտեգրումը»։


Читайте также

Оставить комментарий