ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՈՐԵՎԷ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՈՉ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՉ ԷԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։
Ինչպես նշել է մշտական ներկայացուցիչը, Բաքուն հանդես է գալիս՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման և Հարավային Կովկասի բարգավաճման օգտին։
«Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի և ընդունված պրակտիկայի վրա»,- հավելել է Ալիևը։
Միևնույն ժամանակ, ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու Հայաստանի փորձերը՝ այս երկիրը դարձնում են միջազգային պարտավորությունները խախտող. «Հայաստանը չունի որևէ հայտարարություն անելու ոչ բարոյական, ոչ էլ իրավական իրավունք»։