ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՏՈՒԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

«Հաջորդ ամիս լրանում է խոշորագույն ջարդի երեսուն տարին, որն իրականացվել է Խոջալու քաղաքում խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ։ Քաղաքի վրա հարձակման և գրավման արդյունքում գազանաբար սպանվել, ծանր վիրավորվել, կամ գերեվարվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր։ Քաղաքը ջնջվել է երկրի երեսից»:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Ռազմական գործողություններ քաղաքներում. քաղաքացիական անձանց պաշտպանությունը քաղաքային պայմաններում» թեմայով նիստում։
Իր ելույթում ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ անցած տարիների ընթացքում մշակվել է իրավաբանորեն պարտադիր իրավական նորմերի ամուր հիմք, որոնք կարգավորում են ռազմական գործողությունների վարումը։
Զարգացող միջազգային դատական պրակտիկան օգնել է միջազգային իրավունքի ամրապնդմանը և նպաստել ամենածանր հանցագործությունների համար պատասխանատուների պատժմանը, այդ հանցագործությունների կրկնության կանխմանը, պատճառված վնասի փոխհատուցմանը, օրենքի գերակայության ապահովմանը, խաղաղության վերականգնմանը և առաջխաղացմանը:
ՄԱԿ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը լրջորեն տուժել է 1990-ականների սկզբին Հայաստանի իրականացրած ագրեսիայի կործանարար հետևանքներից։


Читайте также

Оставить комментарий