ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ԵՐԵՎԱՆԸ «ՊԵՏՔ Է ՈՒԹ ՊԱՀԱՆՋ ԿԱՏԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՈՒԹ ԳՅՈՒՂԵՐ

«Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից ու ապատեղեկատվությունից, դադարեցնի ականային ահաբեկչությունը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասները և բարեխճորեն բանակցություններ վարի խաղաղության պայմանագրի և երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիայի համար»,- թվարկել է Յաշար Ալիևը։
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի սկզբնամասում անցակետ տեղադրելուն, նա ասել է, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և որ անցակետի տեղադրումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների, անվիճարկելի իրավունքի, արտոնյալ և բացառիկ իրավասության և պարտականության վրա՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը։