ԼՈՆԴՈՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

Մեծ Բրիտանիան անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագրի ստորագրմանը։
Այս մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Մեծ Բրիտանիան հուսով է, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին», - գրել է Դոքերթին: Պետնախարարը նշել է, որ այս թեմայով զրույց է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կարող է աջակցել տարածաշրջանի բարգավաճմանն ու անվտանգությանը։


Читайте также

Оставить комментарий