ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. ՊԵՏՔ Է ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ

Պետք է ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել։
Այս մասին «Ազատության» եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․
«Պետք է Ստեփանակերտ (Խանքենդի – Խմբ.)-Բաքու ուղիղ բանակցություններ սկսել, փորձել փոխվստահություն ձևավորել, տարբեր հասարակ հարցերի շուրջ գալ համաձայնության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ։ Դրանից հետո անցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և մնացած խնդիրները։
Եթե փոխվստահություն չի լինում, վստահեցնում եմ, 30 տարի բանակցել ենք ու ոչնչի չենք հասել։ 30 էլ բանակցենք, էլի ոչնչի չենք հասնելու։ Ադրբեջանը ինչքան էլ սեղմի ու ՌԴ-ին դուրս բերի այստեղից, որը նրա նպատակն է, չի ստացվելու, եթե փոխվստահություն չունենանք։
Բաքվի նպատակն է, որ անմիջապես երկկողմանի հարաբերվենք իրար հետ։ Ես, որպես Արցախի (Ղարաբաղի- Խմբ.) 2-րդ քաղաքական ուժ, դեմ չեմ դրան։ Բայց առաջին հերթին պետք է ձևավորենք փաստաթուղթը, թե ինչ կետերի շուրջ ենք բանակցելու, նոր անցնել մնացած խնդիրներին»,-նշել է Բաբայանը։


Читайте также

Оставить комментарий