ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Իսրայելի խորհրդարանը երկրի իշխանություններին կոչ է անում աջակցել «Հարավային Ադրբեջանի» անկախության շարժմանը։ Խոսքը Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիներով բնակեցված շրջանի մասին է։
«Նրանք Իրանի ամենամեծ էթնիկ խումբն են՝ ավելի քան 20 միլիոն բնակչությամբ: Վարչախումբը մշակութային ցեղասպան քաղաքականություն է վարում՝ սահմանափակելով ադրբեջանական փոքրամասնության՝ սովորելու և իրենց ժառանգությունը փոխանցելու, իրենց լեզուն սովորեցնելու և նույնիսկ երեխաներին ադրբեջաներեն անունով գրանցելու իրավունքները», - Արտգործնախարարությանը հղած նամակում պնդում են իսրայելցի պատգամավորները։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակի հեղինակների մի մասը ծայրահեղ կրոնական խմբակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հազվադեպ են հետաքրքրվում միջազգային քաղաքականությամբ։
Նամակը ստորագրել են նաև կրոնական բլոկի ակտիվ հակառակորդները՝ «Իսրայել մեր տունը» կուսակցության և նրա նախկին առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը:
Ադրբեջանցիները «Հարավային Ադրբեջան» կազմակերպություն են հիմնադրել՝ որպես նպատակ հռչակելով Իրանում ադրբեջանական անկախ պետության ստեղծումը:


Читайте также

Оставить комментарий