ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՆԱԼ

Այս մասին Stmegi.com պորտալին տված հարցազրույցում ասել է Քնեսեթի պատգամավոր «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության անդամ Էլինա Բարդաչ-Յալովան:
Նրա խոսքով, հրեական պետությունը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ կապերին, որին առանց չափազանցության կարելի է անվանել Իսրայելի ամենահուսալի ռազմավարական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում:
«Ֆինանսների նախարար, «Իսրայել մեր տունն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ով փաստորեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ճարտարապետներից է, բազմիցս Ադրբեջանին անվանել է ոչ միայն Իսրայելի ռազմավարական գործընկերը, այլև միջկրոնական և ազգամիջյան հանդուրժողականության օրինակ», - ասել է Բարդաչ-Յալովան: