ԱՀՄԵԴ ՕԲԱԼԸ. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՐՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Այս մասին լրագրողներին ասել է՝ «Günaz TV»-ի հիմնադիր Ահմեդ Օբալըն, փոխանցում է APA-ն։
«Վերջին 3 օրվա ընթացքում մի քանի դպրոցներում շարունակվել են քիմիական հարձակումները աշակերտուհիների վրա։ Քանի որ իրանական պետությունն իր քաղաքականությունը հիմնում է «ֆարսիզմի վրա», թուրքերի նկատմամբ թշնամանքը չի վերանա։ Քանի որ Ադրբեջանը ուժեղանում է, Իրանը փորձում է որոշակի քայլեր ձեռնարկել։ Չնայած Հայաստանը պարտվել է պատերազմում, Իրանը չի կարող դա մարսել։ Սակայն Իրանին շատ խաղաքարտեր չի մնացել։ Նա հավանաբար կօգտագործի ահաբեկչական խմբավորումները և իր ստեղծած 5-րդ շարասյունը։ Բայց Ադրբեջանը հզորանում է, և ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, անցել է նրա կողմը»։