ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵ. ՀԻՄԱ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԻՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՉԷ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ Է

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։
Նահատակ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»,- ասել է Փաշազադեն։