ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ «ՏՐԱՆՍ-ԿՈՎԿԱՍ» ՆԱԽԱԳԾՈՒՄ

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են օգտագործել տարածաշրջանի հաղորդակցական հնարավորությունները՝ կազմակերպելով եռակողմ և քառակողմ փոխգործակցության մեխանիզմներ։
«Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով՝ մենք աշխատում ենք «Տրանս-Կովկաս» նախագծի բացման վրա։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մենք սկսենք իրականացնել ծրագիրը, մեզ կմիանա նաև Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։