ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՑՆՑՎԱԾ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ

«Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին: Ավելի ուշ այս հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն կտանք։», - գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:
Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։ Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:
Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։