ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Գրիգորյանը պաշտոնանկ արվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհից հետո։ Հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Կատարվում է քննություն,- հաղորդում է «Azatutyun.am»-ը։


Читайте также

Оставить комментарий