ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետը հովանավորում է իր որդու ավազակախմբին

irevanaz.comՀայաստանում իշխանությունն ուզուրպացրած Ղարաբաղյան հանցավոր կլանը շարունակում է երկրի թալանը: Երկրում ձևավորված իշխանական ամենաթողության ու անպատժելիության ֆոնի վրա՝ սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենիքը օրվա հացը վաստակելու համար: Իսկ նրանք, ովքեր ի վիճակի չեն արտագաղթել, ստիպված են դիմանալ Ղարաբաղյան կլանի բոլոր ստորացումներին:
Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում ղարաբաղցիների կողմից ստեղծված օլիգարխիկ և կոռուպցիոն համակարգի առանձնահատկություններից մեկն էլ փողոցային, հանցավոր տարրերի ներգրավվածությունն է: Հանցավոր տարրերի իշխանության վերին օղակներ ներթափանցումը սկսվեց այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց Հայաստանի իշխանության ղեկին: Քրեականացումից չկարողացավ խուսափել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարում են Խոջալուի ցեղասպանության կազմակերպիչներից հանդիսացող Սեյրան Օհանյանը և  Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հայկական բանակում սովորական են դարձել «դեդովշինան», կաշառակերությունը, կոռուպցիան, սպաների կողմից ծեծն ու բռնությունները, որոնք հաճախ ողբերգական ելք են ունենում: Շատ հաճախ նման հանցագործություններ իրականացնում են Հայաստանի բանակի բարձրաստիճան ղեկավարությունում ներկայացված անձանց որդիները, որոնք որպես կանոն, անպատիժ են մնում: Նրանցից մեկն էլ գեներալ-գնդապետի որդին է՝ Գրիշա Խաչատուրովը: Ռեկետի և շորթման նկատմամբ սերը Խաչատուրով կրտսերի մոտ ի հայտ էր եկել դեռ ուսանողական տարիներին, երբ Վազեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ էր:   
«12 ախպերներ» անունով ավազակախումբ ձևավորելով՝ Գրիշա Խաչատրյանը ստորացնում էր ակադեմիայի կուրսանտներին:
90-ական թվականներին Խաչատուրովի ավազակախումբը՝ դրամաշորթման, ինչպես նաև հրաձգությամբ և դանակահարությամբ ուղեկցվող «ռազբորկաների» համար բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Սակայն բանը չի հասել դատարան: Հավատալով իրենց անպատժելիությանը, ավազակախմբի անդամները արդեն սպաների աստիճանով, ձեռք բերած փորձը ներդրել են  տարբեր զորամասերում, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ օկուպացված Լեռնային Ղարաբաղում:  Հայաստանի ԶՈՒ-ում ամեանաղաղակող դեպքերը տեղի են ունեցել հենց այն զորամասերում, որտեղ ծառայել են Խաչատուրով կրտսերի  «ախպերները»: Հայաստանում լավ են հիշում՝ Խաչատուրովի «12 ախպերներից» մեկի՝ Համլետ Սևոյանի հրամանատարության ներքո գտնվող, տխրահռչակ  «Եղնիկներ» զորամասի   սպաների կողմից՝ զինվորների սպանության, սպայական կազմի և զինվորների միջև ծեծկռտուքների ու հրաձգության փաստերը:
Տվյալ անձանց հանցավոր գործունեության ամենաբուռն ժամանակաշրջանը համընկնում է 2008-2012 թվականներին, երբ Հայաստանի ԶՈՒ-երում տարբեր պատճառներով զոհվել է ավելի քան 200 զինվոր:
Խաչատուրովը մի քանի տարի առաջ, որպես Արարատի մարզում զորամասի հրամանատար, իր տեղակալ, «Ռոժ» մականունով  Վարդան Մարտիրոսյանի հետ մեկտեղ՝  անասելի ֆիզիկական կտտանքների ու բարոյական ստորացման են ենթարկել զինվորներին, որոնցից մի քանիսը դարձել են հաշմանդամներ: Պետք է նշել, որ այս անգամ քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունը բացահայտել է, որ կրտսեր Խաչատուրովն ու նրա համախոհները զինվորներին ստիպել են ամեն ամիս՝ մի քանի հարյուր դոլար  «հարկ» վճարել նրանց:
Խեղճ զինվորներին ստիպել են գնալ բանկ և իրենց անունով ՝ մինչև 1,5 մլն դրամի չափով (մոտ 3500 դոլար) վարկ վերցնել և տալ նրանց: Զորամասի հրամանատարի տեղակալ Վ. Մարտիրոսյանը (Ռոժ) դրամաշորթության փաստերով հետաքննությունների ժամանակ պաշտոնից ազատվել է, իսկ Խաչատուրովը «մեկնել է երկարաժամկետ արձակուրդի»: Սակայն մի քանի ամիս անց, քրեական գործը փակվել է՝  «բավարար հանցանշանների բացակայության» ձևակերպմամբ: «Ռոժը» կրկին հագել է զինվորական համազգեստ, պաշտոնը բարձրացվել է և ծառայությունը շարունակել է Գլխավոր շտաբում: Ինչ վերաբերում է կրտսեր Խաչատուրովին, ապա նա արձակուրդից հետ է կանչվել, որպեսզի ստանձնի նոր զորամասի հրամանատարությունը: Հավանաբար Հայաստանի Գլխավոր շտաբի  պետ Յուրի Խաչատուրովին կրկին հարկավոր են եղել իր որդու «ախպերները», որոնց նա ողջ այդ ընթացքում առաջադրել ու պաշտպանել է:



Читайте также

Оставить комментарий