Սյուզան Ջաղինյան. «Դրանք ուղղակի փողոցային խուլիգաններ են»

irevanaz, irevanՍերժ Սարգսյանի իշխանավորման ընթացքում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանրագույն վիճակում, կորցրել է վստահությունն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Հայաստանում գնալով ավելանում է ծայրահեղ աղքատների թիվը, ահագնանում է արտագաղթը: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի: Նրանք, ովքեր հնարավորություն չունեն լքել Հայաստանը և ստիպված են հաշտվել իրենց խղճուկ կյանքի հետ, վաղուց արդեն համոզված են, որ Հայաստանի ղեկավարները և նրանց հանցավոր շրջապատը մտածում է սոսկ անձնական հարստացման ու բարօրության մասին: Հատկապես Սերժ Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, ովքեր պարզապես լողում են շքեղության մեջ:
«Ծառուկյանը դա ընդամենը մի դրածո իրենից ոչինչ չներկայացնող անձնավորություն է, որին թույլ են տվել հարստանալ»,- ասել է լրագրող Սյուզան Ջաղինյանը:
Սարգսյանի և Հայաստանի նախկին նախագահների վարած քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Հայաստանի ռազմական ագրեսիան աղետի է վերածվել սեփական ժողովրդի համար: Այսօր Հայաստանում լավ գիտեն, որ առանց Կրեմլի աջակցության Երևանը ի վիճակի չէ դիմանալ  ոչ քաղաքական մեկուսացմանը, ոչ էլ տնտեսական խնդիրների ծանր բեռին, որի մեջ նա ընկղմվել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով: Հայաստանի բնակչությունը արդեն դժվարությամբ է դիմանում ներկա ղեկավարության քաղաքական ու տնտեսական ճնշումներին:
«Դրանք ուղղակի փողոցային խուլիգաններ են, որոնք կարողացան այսպես թե այնպես կառավարությունը գրավել և իրենց խուլիգանությունները շարունակել տարածել արդեն մի ամբողջ երկրի մասշտաբով»,-ասել է Սյուզան Ջաղինյանը:
Լրագրող Սյուզան Ջաղինյանը նշում է, որ ռեյտինգային ցուցակի մեջ ընդգրկվելու համար թեկնածուները կաշառք են տալիս Սերժ Սարգսյանին:
Զարմանալին  այն է, անընդհատ արհեստականորեն հետաձգվում է կառավարիչների ոհմակի կործանումը, որոնք Հայաստանի ղեկը ժառանգաբար փոխանցում են միմյանց: Հայաստանի բնակչությունը անկարող է կազմաքանդել ոչ լեգիտիմ իշխանական բուրգը, որովհետև հայտնվել է ամեն մի հանցագործության ընդունակ ղեկավարների սպանիչ աքցաններում: Այսօր հայ ժողովուրդը գնում է դեպի անխուսափելի կործանում: Նրանք դատապարտված են վատ կյանքի, քանի դեռ ուշքի չեն եկել, և չեն պաշտպանում իրենց իրավունքները հանցագործ ղարաբաղյան կլանից, որոնց հետաքրքրում է միայն մի բան՝ որքան հնարավոր է երկար կառչել իշխանությունից ու հարստանալ իր իսկ սեփական ժողովրդի ու պետության ունեցվածքի հաշվին:
/CBC/



Читайте также

Оставить комментарий