ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականների տեղակայումը պետք է դատապարտվի.
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ականի պայթյունի հետևանքով ևս երկու ադրբեջանցի խաղաղ բնակիչներ ծանր վիրավորվել են։ Պատերազմի ավարտից հետո զոհ է դարձել 259 մարդ։ Պետք է դիտարկել և դատապարտել՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականների դիտավորյալ և շարունակական տեղադրումը. Վերջ ականներին»,- գրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий