ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա:
«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը:
Վերջինիս խոսքով՝ «Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»:
«Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Մակրոնը հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել մի բանի համար, որը մենք չենք արել։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևը, որը բացարձակապես անընդունելի է և վիրավորական։ Հետո եղավ Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը, հետո Ֆրանսիայի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ։ Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ սա ոչ թե մերն է, այլ նրանց մեղքը, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ մեկի կողմը չեն բռնել։ Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը չի կայանա։ Եվ մենք կդիտարկենք այլընտրանքներ: Տեսնենք, թե ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ»,- ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий