ՖՐԱՆՍԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
«Այս հանդիպումը կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի նիստի շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանն ազգային մակարդակով՝ որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում: