Խոջալու քաղաքի բնակչուհի Զարիֆա Գուլիևայի բաց նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին

irevanaz.com«Ձեզ գրում է Զարիֆա Գուլիևան` Ղարաբաղի Խոջալու քաղաք-ուրվականի ադրբեջանուհին: Ձեզ ծանոթ է այս անունը: Եվ ծանոթ է ոչ միայն այն բանի համար, որ դուք հանդիսանում եք պատմական ադրբեջանական Խանքենդի քաղաքի բնակիչ, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանի ՍՍՀ-ի կազմի մեջ և կոչվում էր Ստեփանակերտ:
Եվ ոչ թե դրա համար, որ Խոջալուն գտնվում է Աղդամ քաղաքի մոտակայքում, որը ձեր խոսքերով «ձեր հողերը չեն»: Ի դեպ, ձեր այդ պնդումը, որը դուք արեցիք նաև 2009 թվականին Երևանում՝ Ադրբեջանի ու Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում, Աղդամին չփրկեց Ակնա վերանվանվելուց:

Վստահ եմ, որ ձեզ հայտնի է՝ Խոջալուն դա բնակավայր է, որտեղ 1992 թվականի փետրվարի 26-ին հայկական օկուպացիոն զորամիավորումների կողմից իրագործված հրեշավոր հանցագործության հետևանքով 613 մարդ սպանվել է, ավելի քան 1275-ը՝ գերի է վերցվել, 150-ը՝ անհայտ կորել է, 487-ը՝ հաշմանդամ է դարձել։
Եթե ձեզ մոտ կասկած կա մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը բնութագրող խոսքերի ընտրության մեջ, ապա ես հայտնում եմ Ձեզ, որ Խոջալուն չեխական Լիդիցեի քույր քաղաքն է, որի բնակչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, փաստորեն, գերմանական ֆաշիստների կողմից բնաջնջվեց:

Հիշեցնեմ նաև այն փաստը, որ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Խոջալուի ողբերգությունն արդեն անվանել է «ամենամեծ կոտորած՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան  հակամարտության ընթացքում»: Այդ կազմակերպության կարծիքով՝ հայկական զինված ուժերը անմիջական պատասխանատվություն են կրում քաղաքացիական անձանց սպանության համար:

Այդ հրեշավոր հանցագործության իրագործումից, խաղաղ ադրբեջանցի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանությունից արդեն 20 տարի է անցել։ Ուղիղ այդքան, որքան իմ՝ Խոջալու քաղաքի բնակչուհի՝ Զարիֆա Գուլիևայի տարիքն է:

Խոջալիում սպանվել են իմ մանկահասակ եղբայրս, տատս, հորեղբայրներս, ընդհանուր առմամբ՝ մեր ընտանիքը կորցրել է 22 մարդ։ Մեզ մեծացրել է մայրս, նա մեզ դաստիարակել է, տվել է կյանքում ամենակարևորը՝ սեր հայրենիքի նկատմամբ և մարդկային կյանքի արժեքի գիտակցում:

Այդ արժեքները մեզ պատվաստել է մի կին, որի մարմնի վրա գտնվող 4 հրազենային և բեկորային վերքերը հայ զինյալների գործողությունների արդյունքն են: Դրանք ստիպում են վերհիշել Խոջալուի սարսափները։ Նման բեկորներ ապրում են մեզանից յուրաքանչյուրիս՝ Խոջալուի բնակիչներիս մեջ։ Նրանք չեն թողնում մեզ մոռանալ ողբերգության մասին։ Ողբերգության, որում մեղավոր են ադրբեջանցի խաղաղ բնակիչներին ցեղասպանություն ենթարկած հայ զինյալները:

Ես պատմեցի իմ մասին։ Գիտեմ ձեր մասին նույնպես։ Օրինակ, ինձ հայտնի է, որ դուք ունեք երկու դուստր՝ Անուշ և Սաթենիկ։ Նրանք՝ ապագա մայրեր են։ Իսկ հիմա ինքներդ պատասխանեք ու հարցրեք ձեր դստրերեից՝ ինչո՞ւմ էին մեղավոր հայերի կողմից ոչնչացված Խոջալուի 106 կանայք և 63 երեխաները: Հարցրեք` նրանք կցանկանայի՞ն իրենց հարազատներին նման սարսափելի ճակատագիր:

Ես կարդացել եմ բրիտանացի լրագրող Թումաս դե Վաալի «Ղարաբաղ. Սև այգի» գիրքը։ Այնտեղ կա այսպիսի պահ. «Տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Սարգսյանը արտահայտվեց ազնվորեն և ավելի կոշտ. «Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հարցը բոլորովին այլ էր: Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, թե մեզ հետ կարելի է կատակներ անել, նրանք մտածում էին, որ հայերն ի վիճակի չեն ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մենք կարողացանք ջարդել այս (կարծրատիպը)»: 
Դուք, պարոն Սարգսյան, ձեր դստրերին տվե՞լ եք, որ կարդան այդ գիրքը։ Չեմ կարծում, որ նրանք հիացած լինեն, այն բանով, որ իրենց հայրը խաղաղ կանանց, երեխաների ու ծերերի մահը գնահատել է որպես լավ առիթ՝ ադրբեջանցիների մոտ կոտրելու հավատը, թե հայերի մեջ էլ կան մարդիկ, որոնց մոտ են բոլոր կրոնների ու ժողովուրդների կողմից հարգվող որակները, ինչպիսին են հումանիզմը, մարդասիրությունը և կարեկցությունը:

Թոմաս դե Վաալի այդ գրքում  կա ևս մի պահ։ «Երբ հայ հրամանատար Սերժ Սարգսյանին խնդրել են պատմել Խոջալույի գրոհի մասին, նա զգուշաբար պատասխանել է՝ «Մենք գերադասում ենք այդ մասին բարձրաձայն չխոսել»։

Արդեն 20 տարի է անցնում Խոջալուի ցեղասպանությունից։ Պարոն Սարգսյան, ինձ թվում է, որ արդեն ժամանակն է բարձրաձայն խոսել այդ սարսափելի հանցագործության մասին:

Եվ ճիշտ կլիներ, որ հենց դուք արդարացի գնահատական տայիք Խոջալուի ցեղասպանությանը, խոստովանելով դրանում հայ զինյալների մեղքը։ Եվ ձեզանից չեմ խնդրում կրկնել ԳԴՀ-ի կանցլեր Վիլլի Բրանդտի արարքը, ով իր ժողովրդի կողմից իրագործված հանցագործության համար, 1970 թվականին ծնկի եկավ ցեղասպանության ենթարկված հրեաների հիշատակին նվիրված հուշահամալիրի առջև:

Ես ընդամենը խնդրում եմ, որպեսզի Դուք խոստովանեք հայկական կողմի մեղքը Խոջալուի խաղաղ բնակչության ցեղասպանության մեջ։ Այդ քայլը կարող է դառնալ նոր էջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ քայլը կարող է վստահության մթնոլորտ ստեղծել մեր երկրների ու ժողովուրդների միջև:

Ես վստահ եմ, որ աշխարհը ճիշտ գնահատական կտա խաղաղ ադրբեջանցիների ցեղասպանությանը: Ես նաև վստահ եմ, որ մշտական հակամարտություններ չեն լինում, և հարևան երկրները վաղ թե ուշ կապրեն խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտում: Եվ միայն ձեզանից է կախված` դա կկատարվի ձեր մասնակցությամբ, թե առանց:

Միայն դուք կարող եք որոշել՝ պատմության մեջ հիշվել որպես քաղաքագետ, որը կարողացավ խոստովանել իր ժողովրդի նախկին սխալները և նպաստել մեր ժողովուրդների միջև արդարության ու խաղաղության հաստատմանը, կամ էլ՝ որպես սեփական շահն ամեն ինչից վեր դասող մեկը, ով գերադասում է այդ հարցում իր կարծիքը բարձրաձայն չարտահայտել:  



Читайте также

Оставить комментарий