ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ

Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերն իրականացվում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցության շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը՝ Շուշայում կայացած «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ Կովկասի ու տարածաշրջանի խաղաղության ու կայունության աղբյուր» թեմայով համաժողովում։
Նա ընդգծել է, որ այսօր ամբողջ աշխարհում թուրք դիվանագետները հպարտանում են ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի իրավունքների պաշտպանությամբ:
«Ղարաբաղյան հաղթանակը ոչ միայն ադրբեջանական հողերի վերամիավորումն է, հարկադիր վերաբնակների վերադարձն իրենց հողեր, ինչպես նաև մեծ հնարավորություն մեր տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման համար», - ասել է ոխարտգործնախարարը:


Читайте также

Оставить комментарий