ՆԱԽԱԳԱՀ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԿԻՐԻԼ ԱՂԱՍԻԵՎԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է «ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՐՈՍ»-Ի ԿՈՉՈՒՄ

Այս մասին նախագահը հայտնել է իր տեսաուղերձում։
«Մեր հերոսներին պարգևատրելու մասին հրամանագիր եմ ստորագրել։ Պետական պարգևներ են շնորհվում Ուկրաինայի զինված ուժերի 201 զինծառայողների։ «Ուկրաինայի հերոս» -ի կոչում է շնորհվել է 92-րդ առանձին մեքենայացված բրիգադի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Կիրիլ Յաշար օղլու Աղասիևին։
Նույն կոչումը հետմահու շնորհվել է նաև 40-րդ մարտավարական ավիացիոն բրիգադի ավիացիոն ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Երկին»,- ասել է Զելենսկին։